«Ա-թիվի»
«Ա-թիվի» հեռուստաընկերությունը մասնավոր հեռուստաալիք է՝ նախկինում հայտնի որպես «Արմենակոբ-թիվի»։ Այն «Ա-թիվի» անվանափոխվել է 2009 թվականին։ Հեռարձակում է լրատվական, քաղաքական, ժամանցային հաղորդումներ և հասարակական բնույթի թոք-շոուներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ, ինչպես նաև հայկական և արտասահմանյան կինոարտադրության ֆիլմեր։ 2015 թվականից եթերը համալրվել է «Այսօր» լրատվական ծրագրով։ Հեռուստաընկերությունը համագործակցել է ռուսական ՏՆՏ հեռուստաընկերության հետ։
«Ա-Թիվին» եղել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմում, որը 2019-ին հայտարարել է գործունեության դադարեցման մասին՝ հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը։ Բացի «Ա Թիվի»-ից, «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմում են եղել «Արմենիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «Լավ ռադիոն» և «Ռադիո Ջանը», tert.am լրատվական կայքը : «Արմնյուզ»-ը, «Լավ ռադիո»-ն և tert.am-ն անցել են «Քառյակ Մեդիա»-ին, որը 2022-ին նույնպես դադարեցրել է գործունեությունը։
«Ա-Թիվի» - ի հիմնադրման վերաբերյալ տվյալները խնդրահարույց են։
Ըստ ՀՀ էլ. ռեգիստրի՝ հեռուստաընկերությունը նախկինում կոչվել է «ԱՍ թիվի» (2000 - 2009) և «Արմենակոբ թիվի» (1999 - 2009)։ Հավանաբար, այս բաժանումը վրիպակ է և այն պիտի լինի հետևալ կերպ՝ 1999 - 2000, 2000-2009, 2009 - մինչ օրս։ Այս պարագայում մեկ այլ խնդիր է ծագում՝ տարբեր լրատվամիջոցներում «Արմենակոբ-թիվի»- ի հիմնադիր է համարվում Արմեն Ամիրյանը՝ սկսած 2000 թվականից։ Մինչդեռ 1999 թվականին միայն մի սեփականատեր է նշված՝ Սարգսյան Արմենակ, 7.6 % բաժնեմասով։
Ժամանակի ընթացքում «Ա-Թիվի» հեռուստաընկերությունը ունեցել է բազմաթիվ սեփականատերեր, որոնց բոլոր կապերը ցույց տալը բարդ է։ «Արմենակոբ-թիվի» - ի սեփականատերը եղել է մշակույթի նախկին նախարար, ՀՀԿ նախկին անդամ Արմեն Ամիրյանը։ Տարիների ընթացքում հեռուստաընկերությունը փոխել է բազմաթիվ սեփականատերեր, որոնց թվում են Արմեն Ամիրյանի կինը՝ Հրանուշ Ամիրյանը, եղբայրը՝ Արայիկ Ամիրյանը և այլ անձինք։ 2008-2014-ին 40% բաժնեմաս է ունեցել «Հոպար մեդիա» ՍՊԸ-ն։ Ըստ «Հետքի» ՝ «Հոպար մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերն էր Օթարի Հակոբյանը, որը «Comedy Club Production» ՍՊԸ - ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի հայրն է։ Իսկ «Արմենակոբ-թիվիի» 60%-ի սեփականատեր է եղել «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը։ 2014-2019 ընթացքում «Ա-թիվի» ՍՊԸ-ն ունեցել է մեկ սեփականատեր՝ Բագրատ Արտաշեսի Սարգսյան։
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Տվյալները հասանելի են | սեփականության մասին տվյալներ |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Ա-Թիվի»-ի բաժնետոմսերի 100%-ը 2019 թվականից պատկանում է Դավիթ Ավետիսյանին։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ըստ «Ա-թիվի» ՍՊԸ-ի կանոնադրության՝ ընկերության կառավարման մարմիններն են մասնակիցների ընդհանուր ժողովը և ընկերության գործադիր մարմինը՝ գլխավոր տնօրենը։ Մասնակիցների ընդհանուր ժողովը կարող է ցանկացած հարցի տալ վերջնական լուծում։ Իսկ ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գլխավոր տնօրենը‚ որն ընտրվում է նույն ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից։ Նա իրավունք ունի առանց լիազորության գործարքներ կատարել ընկերության անունից‚ եթե գործարքի գումարը չի գերազանցում ընկերության զուտ ակտիվների մեծության 25%‐ը։ |
| Անհատ սեփականատեր | |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1999 «Ա-Թիվի»-ի իրավանախորդներն են «Արմենակոբ-թիվի»-ն (1999թ-2009.թ.) եւ «ԱՍ թիվի» (2000-2009թ)։ «Արմենակոբ-թիվի»-ն հիմնադրվել է 1999թ.ին: Հիմնադիրը Արմեն Ամիրյանն է: |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Կոնտակտային տվյալներ | Եղվարդի խճ. 1 0024 Երևան Հայաստան info@atv.am 060445238 http://atv.am |
| Եկամուտ | 364,700,000 դրամ / 928,627.81 ԱՄՆ դոլար (2024) |
|---|---|
| Շահույթ | 32,389,000 դրամ / 82,471.41 ԱՄՆ դոլար (2024) |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | 333,218,000 դրամ / 848,465.86 ԱՄՆ դոլար (ամբողջի 91.36% - ը) (2024) |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
| Վերնագրեր |
| |
|---|---|---|
| Մետատվյալներ | Հիմնադրման վերաբերյալ տվյալները խնդրահարույց են։ Ըստ ՀՀ էլ. ռեգիստրի՝ հեռուստաընկերությունը նախկինում կոչվել է «ԱՍ թիվի» (2000 - 2009) և «Արմենակոբ թիվի» (1999 - 2009)։ Հավանաբար, այս բաժանումը վրիպակ է և այն պիտի լինի հետևալ կերպ՝ 1999 - 2000, 2000-2009, 2009 - մինչ օրս։ Այս պարագայում մեկ այլ խնդիր է ծագում՝ տարբեր լրատվամիջոցներում «Արմենակոբ-թիվի»- ի հիմնադիր է համարվում Արմեն Ամիրյանը՝ սկսած 2000 թվականից։ Մինչդեռ 1999 թվականին միայն մի սեփականատեր է նշված՝ Սարգսյան Արմենակ, 7.6 % բաժնեմասով։ Բացակայում են տվյալները լսարանի և շուկայի մասնաբաժինների (Audience and Market shares) վերաբերյալ։ Ֆինանսական հաշվետվության արժույթը վերածել ենք ամերիկյան դոլարի՝ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2024 թվականի միջին փոխարժույթի։ Հեռուստաընկերությունը մեր հարցմանը չի պատասխանել։ | |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |