«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականին։ Կուսակցության վարչության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Իրական շահառուի հայտարարագրում ևս նշված է նրա անունը՝ որպես կուսակցության գործունեության ընդհանուր կամ ընթացիկ գործունեությունը իրականացնող պաշտոնատար անձ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականին։ Կուսակցության վարչության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Իրական շահառուի հայտարարագրում ևս նշված է նրա անունը՝ որպես կուսակցության գործունեության ընդհանուր կամ ընթացիկ գործունեությունը իրականացնող պաշտոնատար անձ։
Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ վարչապետի պաշտոնում ընտրվեց 2018 թվականին՝ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա, ժողովրդական» հեղափոխությունից հետո: Նույն տարում նա հրաժարական տվեց խորհրդարանը ցրելու և նոր ընտություններ կազմակերպելու համար։ Այն տեղի ունեցավ 2018-ի դեկտեմբերին։ Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ ընտրվեց վարչապետ։ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Փաշինյանը 2021-ին հրաժարական տվեց, նույն տարվա հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացվեցին։ ՔՊ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կազմեց, և Փաշինյանը երրորդ անգամ ընտրվեց վարչապետ։ Խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2026-ին։
Հիշատակման արժանի են ՔՊ կուսակցության ֆինանսավորման վերաբերյալ լրագրողական բացահայտումները։ 2024թ. «ՍիվիլՆեթը» եւ «Ինֆոքոմը» պարզել էին, որ 2022թ. կուսակցության նվիրատուների մեջ եղել են մարդիկ, որոնք տեղյակ չեն եղել իրենց անունից նվիրաբերված գումարների մասին: Բացի այդ, բազմաթիվ նվիրատուների ֆինանսական վիճակը թույլ չէր տալիս, որ նրանք այդ գումարները նվիրաբերեին։ Իսկ որոշ դեպքերում այդ գումարներն օրենքով թույլատրվածից մեծ էին։ Փաստացի, ըստ լրագրողական հետաքննությունների, կուսակցության որոշ համակիրներ կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ գումարներ էին նվիրաբերել կուսակցությանը այլոց անունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր, որ տեղի ունեցածում խնդիր կա, բայց այն որակել էր քաղաքական, ոչ քրեական։ Միաժամանակ հանդիմանել էր լրագրողներին, թե ինչու մյուս կուսակցությունների հաշվետվությունները չեն ստուգում։ Ի դեպ, ՔՊ կուսակցության հաշվետվությունը Infocom.am-ը ստացել էր դատարանի միջոցով։
Իրավապահներն այդ բացահայտումների առնչությամբ երկու քրեական վարույթ էին հարուցել կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու, նվիրատվության առավելագույն չափը գերազանցելու, չթույլատրված աղբյուրներից նվիրատվություններ ներգրավելու հատկանիշներով։ Քրեական վարույթներից մեկը կարճվել է, մյուսի քննությունը շարունակվում է։
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|
| Տվյալներն անհասանելի են | սեփականության տվյալները հրապարակային չեն, ընկերությունը/ալիքը մերժում է տեղեկատվության հրապարակումը կամ չի արձագանքում, չկա հանրային գրառում | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա ղեկավար կազմի մասին տեղեկությունները հասանելի են բաց աղբյուրներում։ ՔՊ կուսակցության հիմնադրած Civic.am կայքում տեղեկություններ չկան այն հիմնադրողների, անձնակազմի վերաբերյալ։ Կայքը չունի «Մեր մասին» բաժին։ Նշված են միայն էլ․ հասցեն, հեռախոսահամարը և գտնվելու հասցեն։
Լրատվամիջոցի հիմնադրի մասին տեղեկացել ենք Դատական տեղեկատվաան համակարգից, որտեղ քաղաքացիական գործերից մեկով որպես պատասխանող նշված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (civic.am լրատվական կայք)։ civic.am-ի խմբագրություն մի քանի զանգից հետո կարողացանք կապ հաստատել աշխատակիցներից մեկի հետ, որը ներկայացավ որպես խմբագիր և հաստատեց, որ կայքը պատկանում է ՔՊ կուսակցությանը: Լրատվամիջոցի տարեկան ֆինանսական հաշվետվությունը բաց աղբյուրներում մեզ չհաջողվեց գտնել։
| |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |