«Արմենիա Թի-վի»
«Արմենիա» հեռուստաընկերությունը ապահովում է 24-ժամյա եթեր՝ հեռարձակելով ինչպես սեփական արտադրության ծրագրեր և ֆիլմեր, այնպես էլ բացառիկ իրավունքով ձեռք բերված միջազգային նախագծեր:
Հեռուստաալիքի եթերացանցում գերակշռող են հեռուստասերիալները և հումորային հաղորդումները: Հեռուստաալիքն ունի նաև լրատվական և սոցիալ-տնտեսական թեմաներով ծրագրեր: «Արմենիայի» լրատվական ծրագիրը «Ժամը» լրատվականն է: Հեռարձակվում է նաև սոցիալական թեմաների վրա կենտրոնացած «Սուր անկյուն» հաղորդաշարը, որը հայտնի է նաև արտակարգ իրադարձությունների և վթարների լուսաբանմամբ։ Դրանք ներկայացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Հիմնական փաստեր
| Լսարանի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |
|---|---|
| Սեփականության տեսակ | Մասնավոր |
| Աշխարհագրական ծածկույթ | Ազգային |
| Բովանդակության տեսակ | Անվճար |
| Պասիվ թափանցիկություն | պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից |
Սեփականություն
| Սեփականության կառուցվածք | «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի 100% բաժնետերը Ռոբերտ Հովհաննիսյանն է։ |
|---|---|
| Քվեարկության իրավունք | Ընկերության կանոնադրության համաձայն՝ կառավարման մարմինները բաժնետերերի ընդհանուր ժողովը, գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի և վերստուգող հանձնաժողովն են։ Բաժնետերերի ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է ժողովին մասնակցող բաժնետերերի ձայների 50%-ից ավելին։ Որոշումներ կայացնող մյուս մարմինը ընկերության գործադիր մարմինն է, որը կազմված է տնօրենից և իր անձնակազմից։ Ընկերության գործադիր մարմինը, սակայն, իրավասու է որոշումներ կայացնել միայն ամենօրյա ղեկավարման հետ կապված հարցերի վերաբերյալ։ Իսկ վերստուգող հանձնաժողովը ընտրվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով։ |
| Անհատ սեփականատեր | |
Մեդիա ընկերություններ / խմբեր
Փաստեր
| Հիմնադրման տարեթիվ | 1998 «Արմենիա Թի-վի»-ն հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 1998 թվականին։ Ընկերությունն իր պատմության ընթացքում ունեցել է տարբեր սեփականատերեր։ |
|---|---|
| Հիմնադիր |
|
| Գործադիր տնօրեն (CEO) |
|
| Գլխավոր խմբագիր |
|
| Այլ կարևոր անձինք |
|
| Կոնտակտային տվյալներ | Եղվարդի խճուղի 1 շենք Երևան Հայաստան info@armeniatv.am +374-10-369344 armeniatv.am |
| Եկամուտ | 2 291 089 000 դրամ/5 844 614 ԱՄՆ դոլար |
|---|---|
| Շահույթ | -49 595 000 դրամ/ 126,517 ԱՄՆ դոլար |
| Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %) | 1 476 276 000 դրամ/3 766 010ԱՄՆ դոլար |
| Շուկայի մասնաբաժին | Տվյալները բացակայում են |