Ռոբերտ Հովհաննիսյան
Ռոբերտ Հովհաննիսյանը «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատերն է եւ կրեատիվ զարգացման պատասխանատուն։ 2019-ից Ռոբերտ Հովհաննիսյանին է պատկանում «Ռադիո-ՊՌՈ» ՍՊԸ-ն, որը նույն «Ռադիո ջան» ռադիոկայանի ընկերությունն է։ 2019-ին «Պանարմենիան մեդիա գրուպի» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդուհետ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո ջանի» բաժնետոմսերի 100%-ը հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունն է։ Իրական շահառուների հայտարարագրի համաձայն՝ Ռոբերտ Հովհաննիսյանը 2018-ից «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի սեփականատերն է։ Հեռուստաընկերության պատասխանի համաձայն՝ նա Արթուր Ջանիբեկյանի կնոջ եղբայրն է։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Ռադիո-
|
|---|---|
| Այլ՝ մեդիայի հետ առնչվող բիզնեսներ | Ռադիոհեռարձակում
|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|