«Արմենիա Թի-վի» ՓԲԸ

Logo of «Արմենիա Թի-վի» ՓԲԸ

«Արմենիա Թի-վի»-ին փակ բաժնետիրական ընկերություն է։ Այն 1998-ին հիմնել են Բագրատ Արտեմի Սարգսյանը եղբոր՝ Վահագն Սարգսյանի, հոր՝ Արտեմ Սարգսյանի, Դավիթ Սարգսյանի և Սեդրակ Սեդրակյանի հետ։ Հիմնադրման պահին Բագրատ Սարգսյանն ունեցել է 27%, Վահագն Սարգսյանը 9.88%, Արտեմ Սարգսյանը 26.16%, Դավիթ Սարգսյանը 21.51%, իսկ Սեդրակ Սեդրակյանը 15.41%:


 Սակայն հեռուստաընկերությանն ուղղված հարցման պատասխանում նշվում է, որ ընկերության հիմնադիրը «Պանարմ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է շատ ավելի ուշ՝ 2011-ին։ Իսկ «Պանարմ» ՍՊԸ-ի հիմնադիրները, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, Բագրատ Արտաշեսի Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն են։ Հիմնադրման պահին նրանք այս ընկերությունում ունեցել են հավասար՝ 50-ական տոկոս բաժնեմաս։ 2017-ին, սակայն, Հովհաննիսյանը դուրս է եկել ընկերությունից։ 2017-ի մարտից ընկերության 99%-ի բաժնետեր է դարձել օֆշորում գրանցված «Բենեթ Գրուպ»-ը, իսկ Բագրատ Սարգսյանին պատկանել է ընդամենը 1%-ը։ «Բենեթ Գրուպի» վերաբերյալ  լրատվամիջոցները գրել են, որ ընկերությունը փոխկապակցված է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։ 


 Հատկանշական է, որ  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ մասնավոր հեռարձակողների դեպքում օտարերկրյա մասնակցության բաժինը չպետք է տվյալ կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50%-ին հավասար կամ ավելի լիներ, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով։ Այսինքն՝ ստացվում է, որ «Արմենիա» հեռուստաընկերության հիմնադիր «Պանարմ» ՍՊԸ-ում 2017-ին օտարերկրյա բաժնեմաս է եղել՝ ի դեմս 99% բաժնեմաս ունեցող «Բենեթ Գրուպի»։  2018-ից այս ընկերության միակ սեփականատերը Ռոբերտ Հովհաննիսյանն է։ «Արմենիա» հեռուստանկերությունից նաև հայտնում են, որ Ռոբերտ Հովհաննիսյանը ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կնոջ եղբայրն է, իսկ հեռուստաընկերությունը ներկայում Ջանիբեկյան ընտանիքի սեփականությունն է։ 


Քանի որ «Արմենիա Թի-վին» ՓԲԸ է, դրա բաժնետերերի վերաբերյալ տեղեկություններ չկան պաշտոնական աղբյուրներում։ Լրատվամիջոցները հեռուստաընկերության սեփականատերերի շարքում տարբեր անուններ են նշել։


Այսպես, լրատվամիջոցների և մեդիա կազմակերպությունների հրապարակումների համաձայն՝ 2001-ին հեռուստաընկերության բաժնետեր է դարձել նաև ամերիկահայ գործարար Ջերալդ Գաֆէսճեանը։ «Արմենիա» հեռուստաընկերությունից հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ Գաֆէսճեանի ունեցած բաժնեմասի վերաբերյալ տեղեկություների չեն տիրապետում, քանի որ Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի մասնակցությունը «Արմենիա Թի-վի» ՓԲԸ-ում եղել է շատ ավելի ուշ։ 2010-ին արդեն լրատվամիջոցները գրում էին, թե Գաֆէսճեանի բաժնեմասն անցել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։  Մինչև 2019-ը «Արմենիա Թի-վին» «Պանարմենիան Մեդիա Գրուպի» կազմաւմ է եղել։ Մեդիա գրուպն իր մեջ ներառել է «Արմենիա Թի-վի», «Ա-Թիվի», «Արմնյուզ», «Պանարմենիան TV» (ԱՄՆ), հեռուստաընկերությունները, tert.am և blognews.am կայքերը, «Ռադիո Ջան» և «Լավ Ռադիո» ռադիոկայանները։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպի» իրական սեփականատերը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն է եղել։


 2019-ին կազմակերպությունը դադարեցրեց գործունեությունն որպես մեդիա միավորում։ Այդ մասին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արմենիա» հեռուստաընկերության բաժնետոմսերի 100%-ն արդեն հանդիսանում է ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ 2018-ից հեռուստաընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Ռոբերտ Հովհաննիսյանին։ Հովհաննիսյանի վերաբերյալ վերևում արդեն գրել ենք, որ նա Արթուր Ջանիբեկյանի կնոջ եղբայրն է։


Ի դեպ, «Պանարմ» ՍՊԸ-ն նշված է որպես «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի միջանկյալ ընկերություն։ «Պանարմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011-ին։ Նախկինում կոչվել է «Պանարմենիան մեդիա գրուպ», սակայն 2012-ի հունիսին վերանվանվել է «Պանարմ» ՍՊԸ։


Վերը նշված «Պանարմ» ՍՊԸ-ն իր հերթին «ՊԱՄԳ» ՓԲԸ-ի միջանկյալ ընկերությունն  է։ «ՊԱՄԳ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001-ին։ Այս ընկերությունը 2002-2012թթ. կոչվել է «ՍիԷս» ՓԲԸ, և, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, պատկանել է Գաֆէսճեան ընտանիքին։ 2012-ից արդեն վերանվանվել է «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ, կրճատ անվանումը՝ «ՊԱՄԳ» ՓԲԸ։  2012-ից 2013-ը  ընկերության տնօրենն է եղել Վազրիկ Սեկոյանը, որը փողերի լվացման մեղադրանքով Միքայել Մինասյանի հետ անցնում է նույն քրեական գործով։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՓակ բաժնետիրական ընկերություն

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ1998

«Արմենիա Թի-Վին»-ն հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 1998 թվականին։ Ընկերությունն իր պատմության ընթացքում ունեցել է տարբեր սեփականատերեր։

Հիմնադիր
  • Բագրատ Սարգսյանին է

    «Արմենիա Թի-վի»-ն փակ բաժնետիրական ընկերություն է։Այն 1998-ին հիմնել են Բագրատ Արտեմի Սարգսյանը եղբոր՝ Վահագն Սարգսյանի, հոր՝ Արտեմ Սարգսյանի, Դավիթ Սարգսյանի և Սեդրակ Սեդրակյանի հետ։ Հիմնադրման պահին Բագրատ Սարգսյանն ունեցել է 27%, Վահագն Սարգսյանը 9.88%, Արտեմ Սարգսյանը 26.16%, Դավիթ Սարգսյանը 21.51%, իսկ Սեդրակ Սեդրակյանը 15.41%:

    2004-ին տեղի էր ունեցել  «Սի-Էս մեդիա սիթիի» կամ «Արմենիա» մեդիա հոլդինգի բացման արարողությունը։ Դա մի հսկա կառույց էր, որի կազմում եղել են «Արմենիա», «Արմնյուզ», «TV-5» հեռուստաընկերությունները, «FM 10» ռադիոկայանը եւ մի շարք այլ ընկերություններ։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Բագրատ Սարգսյանը  հանդիսացել է նաև «TV-5» հեռուստաընկերության (ներկայում չի գործում) իրական սեփականատերը։ Լրատվամիջոցները նաև գրում էին, որ Բագրատ Արտեմի Սարգսյանը վայելում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությունը։ Սակայն Քոչարյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո նրա դիրքերը աստիճանաբար թուլացան։ Հետագայում Բագրատ և Վահագն Սարգսյանները տեղափոխվեցին ԱՄՆ։ ԱՄՆ-ում եղբայրները հիմնել են USArmenia հեռուստաընկերությունը: Բացի այդ, Սարգսյանների ընտանիքը հանդիսանում է Armflix հարթակի համահիմնադիրը։ Սա մեդիահավելված է, որտեղ բացառապես հայկական մեդիաարտադրանք է։ 

    Հատկանշական է, որ «Արմենիա» հեռուստաընկերությանն ուղղված հարցման պատասխանում նշվում է, որ «Արմենիա» հեռուստաընկերության հիմնադիրը «Պանարմ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է շատ ավելի ուշ՝ 2011-ին։ Իսկ «Պանարմ» ՍՊԸ-ի հիմնադիրները, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, Բագրատ Արտաշեսի Սարգսյանը ու Ռոբերտ Հովհաննիսյանն են։ Հիմնադրման պահին նրանք այս ընկերությունում ունեցել են հավասար՝ 50-ական տոկոս բաժնեմաս։

    2014-2019-ը «Արմենիա» հեռուստաընկերության հիմնադիրներից Բագրատ Արտաշեսի Սարգսյանին է պատկանել «Ա-թիվի» հեռուստաալիքը։ Մեզ չի հաջողվել նույնականացնել նրան։

  • Ռոբերտ Հովհաննիսյան

    Ռոբերտ Հովհաննիսյանը «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատերն է, միաժամանակ հեռուստաընկերության կրեատիվ զարգացման պատասխանատուն է։ 2019-ից  Ռոբերտ Հովհաննիսյանին է պատկանում «Ռադիո-ՊՌՈ» ՍՊԸ-ն, որը նույն «Ռադիո ջան» ռադիոկայանի ընկերությունն է։  2019-ին «Պանարմենիան մեդիա գրուպի» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո ջանի» բաժնետոմսերի 100%-ը արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։ Ռոբերտ Հովհաննիսյանը Արթուր Ջանիբեկյանի կնոջ եղբայրն է։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ 2018-ից մինչ օրս հեռուստաընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Ռոբերտ Հովհաննիսյանին։

Աշխատակիցներ104
Կոնտակտային տվյալներԵղվարդի խճուղի
1 շենք
0054 Երևան
Հայաստան
info@armeniatv.am
www.armeniatv.am
Հարկային / նույնականացման համարՓԲԸ 01529346 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
Եկամուտ2 291 089 000 դրամ/5 844 614 ԱՄՆ դոլար
Շահույթ 49 595 000 դրամ/ 126,517 ԱՄՆ դոլար
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)1 476 276 000 դրամ/3 766 010ԱՄՆ դոլար
Այլ ազդեցիկ անձինք
  • Ջերալդ Գաֆէսճեանը

    Լրատվամիջոցների և մեդիա կազմակերպությունների հրապարակումների համաձայն՝ 2001-ին «Արմենիա» հեռուտաընկերությունում բաժնետեր է դարձել Ջերալդ Գաֆէսճեանը։ Ջերալդ Գաֆէսճեանը ամերիկահայ գործարար է, որը Հայաստանում մեծ ներդրումներ է արել, ինչպես, օրինակ՝ «Կասկադ» համալիրի վերականգնումը։ Նա նաև հիմնադրել է ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերով ամերիկա-հայկական լոբբիստական կազմակերպությունը։

    2010-ին արդեն լրատվամիջոցները գրում էին, թե Գաֆէսճեանի բաժնեմասն անցել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ 

    Նշենք նաև, որ «Արմենիա» հեռուստաընկերության հիմնադիր «Պանարմ» ՍՊԸ-ն «ՊԱՄԳ» ՓԲԸ-ի միջանկյալ ընկերությունն է։ Վերջինս հիմնադրվել է 2001-ին։ Այս ընկերությունը 2002-2012թթ. կոչվել է «ՍիԷս» ՓԲԸ և, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, պատկանել է Գաֆէսճեան ընտանիքին։ 2012-ից արդեն վերանվանվել է «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ, կրճատ անվանումը՝ «ՊԱՄԳ» ՓԲԸ։

  • Արթուր Ջանիբեկյանը

    Ազգությամբ հայ հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր Արթուր Ջանիբեկյանը ներկայում բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Ջանիբեկյանը ՌԴ-ի հեռուստատեսային ոլորտի հայտնի դեմքերից է։ Նա եղել է ռուսական «Ուրախների և հնարամիտների ակումբի» (ռուսերեն կրճատ՝ КВН) 1994-ին ստեղծված «Նոր հայեր» հայկական թիմի անդամներից, որտեղից էլ հայտնի է դարձել հեռուստատեսային ոլորտում։ 2003-ին ընկերների հետ հիմնել է ռուսական «Քոմեդի Քլաբ» ակումբային շոուն, որը հեռարձակվում էր TNT հեռուստաալիքով։ 2007-ին արդեն հիմնադրվեց «Քոմեդի Քլաբ Փրոդաքշնը»: Եղել է մի շարք հայտնի ռուսական նախագծերի պրոդյուսեր, այդ թվում՝ «Ունիվեռ», «Ինտերները», «Սաշա Տանյա» և այլն։ 

    Ջանիբեկյանը 2015-2018-ը եղել է Ռուսաստանի «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգի ղեկավարը։ 

    Ջանիբեկյանը նաև բաժնեմաս ունի Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հիմնած «Ջազզվե» ՍՊԸ-ում։

  • Միքայել Մինասյանը

    Միքայել Մինասյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է: Մինասյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել։ 2005-2013-ը եղել է Սան Մարինոյի Հանրապետության հյուպատոսը Հայաստանում։ 2007-2008-ը՝ վարչապետի օգնական, 2008-2012-ը զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2013-2018-ը Վատիկանում Հայաստանի դեսպանն էր։ Համատեղության կարգով, 2017-2018-ը եղել է Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանը։ 2018 թվականին Հայաստանում սկսված հակակառավարական ցույցերի հետևանքով Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից։ Հետագայում Միքայել Մինասյանը ետ կանչվեց դեսպանի պաշտոնից։ Նախկին դեսպանը լքեց Հայաստանը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով։ Մինասյանն  արտերկրից սկսել էր տեսաուղերձներ հրապարակել, որոնցում քննադատում էր ներկայիս իշխանությունների գործունեությունը։ 

    Մինչև 2019-ը «Արմենիա Թի-վի»-ն «Պանարմենիան Մեդիա Գրուպի» կազմում է եղել։ Այն ներառել է «Արմենիա Թի-վի», «Ա-Թիվի», «Արմնյուզ», «Պանարմենիան TV» (ԱՄՆ), հեռուստաընկերությունները, tert.am և blognews.am կայքերը, «Ռադիո Ջան» և «Լավ Ռադիո» ռադիոկայանները։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպի» իրական սեփականատերը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն է եղել։

     2019-ին կազմակերպությունը դադարեցրեց գործունեությունը որպես մեդիա միավորում։ Այդ մասին տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Արմենիա» հեռուստաընկերության բաժնետոմսերի 100%-ն արդեն հանդիսանում է ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը»։ Ռոբերտ Հովհաննիսյանը Արթուր Ջանիկբեկյանի կնոջ եղբայրն է։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ 2018-ից հեռուստաընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Ռոբերտ Հովհաննիսյանին։

Վերնագրեր
Պասիվ թափանցիկություն
պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից
Մետատվյալներ

«Արմենիա» հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված հասանելի ֆինանսական հաշվետվությունները բավականին հին են՝ 2021 թվականի։ Սակայն հեռուստաընկերությունը մանրամասն ֆինանսական հաշվետվություն է հրապարակում gorcntac.am կայքում։ Այնուամենայնիվ, եթե հեռուստաընկերությունից հարցմանը չպատասխանեին ու չնշեին, որ 2024-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակված է gorcntac.am-ում, դժվար կլիներ այն գտնել։ «Մեր մասին» բաժնում ընդհանուր տեղեկություններ են հեռուստաընկերության վերաբերյալ, սակայն նշված չէ, թե ովքեր են հիմնադիրները, և ներկայում ով է տնօրենը։ Բացի այդ, կայքում տեղեկություններ չկան խմբագրի կամ գլխավոր պրոդյուսերի վերաբերյալ։ Չնայած դրան, հեռուստաընկերությունը պատասխանել է բոլոր հարցերին ու տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Armenia TV: Charter(Armenian)
    Link File
  • Armenia TV: Founders
    File
  • Armenia TV CJSC financial report (Armenian)
    Link File
  • Armenia TV CJSC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Panarm LLC (in 2011 Panarmenian Media Group LLC): Founders (Armenian)
    File
  • A-TV LLV: Owners (Armenian)
    File
  • Radio-PRO LLC: Owners (Armenian)
    File